Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է, բայց այն մեզ համար տոնական չէ

Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է, բայց այն մեզ համար տոնական չէ
10.12.2014 | 20:02

Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է, ու դրանով ամեն ինչ ասված է: Աշխարհում, միլիոնավոր մաչդիկ ապրում են այս խաղով, ունենում հույզեր, երջանկության ու հիասթափության օրեր:
Մեր ազգային առաջնությունով հպարտանալու առիթ շատ վաղուց չենք ունեցել, այն ի սկզբանե թույլ է եղել՝ զուրկ մրցակցության բաղկացուցչից, ու եթե մի կողմ թողնենք չնչին բացառությունները, ինտրիգային չի եղել: Սա ունի օբյեկտիվ պատճատ: Հայաստանը փոքր ու թույլ տնտեսություն ունեցող երկիր է, ու այստեղ դժվար է պատկերացնել ուժեղ ակումբներ, ըստ այդմ՝ ուժեղ առաջնության գոյություն: Մեր ֆուտբոլային պատասխանատուներն էլ շեշտը դրել են ոչ թե ուժեղ ակումբների, այլ ֆուտբոլային անհատականությունների վրա, ովքեր կհայտնվեն արտերկրի հեղինակավոր ակումբներում՝ ուժեղացնելով նաև մեր ազգային հավաքականը:
Այս առումով, կարծես, մեզ մոտ շատ բան ստացվել էր: Համենայն դեպս, Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը հանդես են գալիս հեղինակավոր ակումբներում, որոնք ներկայացնում են եվրոպական միջինից բարձ ռեյթինգ ունեցող առաջնություններ:
Կան այլ գործոններ ևս, որոնք հույս էին ներշնչում, որ մեր հավաքականը հաջողություններ պետք է ունենա, լուրջ պայքար մղի ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերից մեկի համար: Սակայն՝ առաջատարների վնասվածքներ, բախտի պակաս, «խոպանչու» հոգեբանությամբ մարզիչ. այս բոլոր հանգամանքները, իսկ իրականում՝ հավաքականի անպատրաստ վիճակն ու հաղթանակի ոգու բացակայությունը հանգեցրել են նրան, որ մեր ընտրանին ունի ընդամնենը մեկ միավոր՝ երեք խաղում ու հաստատուն տեղ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
Ըստ այդմ, այսօրը տոնական չես համարի, ու հասկանում եմ նաև այն ֆուտբոլասերներին, ովքեր սոցցանցերում ու մասնավոր զրույցներում պահանջում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու ազգային հավաքականի մարզչի հրաժարականը: Սակայն պաշտոնանկություններով հաստատ հարց չես լուծի, մանավանդ, որ չկա զարգացման տեսանելի ռեսուրս ու, անկեղծ լինենք, չկա նաև մեկ այլ գործարար, ով կհամաձայնի ստանձնել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկը ու ֆոտբոլի վրա այնքան ներդում անել, ինչքան այսօր անում է Ռուբեն Հայրապետյանը:
Եթե ուզում ենք ունենալ լավ ֆուտբոլ, պետք է սկսենք մանկապատանեկան դպրոցներից, ֆուտբոլի ինֆրաստրուկտուրայի զարգացումից ու դրա աշխարհագրության մեծացումից: Այդ դեպքում գուցե տարիներ անց հիշենք, որ դեկտեմբերի 10-ը ֆուտբոլի միջազգային օրն է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ